Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իրավիճակը բարելավվում է

Իրավիճակը բարելավվում է
16.01.2016 | 19:50

Այսօր առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 150 քաղաքացի, որից 135-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 60-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 36-ը` երեխաներ։
Կարևոր է, որ գնալով նվազում է ինչպես հիվանդանոցային բուժում ստացողների, այնպես էլ` ծանր վիճակում բժշկական օգնության դիմողների թիվը։
Նշենք, որ H1N1 վարակով 7 հիվանդի մոտ առողջացման դրական տեղաշարժ է արձանագրվել։ Այսօր նրանք վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են հիվանդասենյակ։ Միաժամանակ, բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված ևս մեկ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Հիվանդի վիճակը բարելավվում է։

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ